Էնդի Ուորհոլի հիմնադրամը սեպտեմբերի 5-ին հայտարարել է իր ամբողջ հավաքածուն վաճառելու մտադրության մասին: Ստացված գումարը մտադիր են տրամադրել գրանտներին: Այդ նպատակով հիմնադրամը պայմանագիր է կնքել Christie`s աճուրդի տան հետ:
Աճուրդի տունը մտադիր է Ուորհոլի աշխատանքները վաճառքի հանել ոչ միայն ավանդական եւ առցանց աճուրդներում, այլեւ վաճառել դրանք անհատական հավաքածուատերերին:
Աճուրդի առաջին մասը Christie`s-ը կիրականացնի 2012 թվականի նոյեմբերի 12-ին: Հոկտեմբերին Christie`s-ը կբացի հատուկ կայք: Ուորհոլի աշխատանքները համացանցային աճուրդում կտեղակայվեն 2013 թվականի փետրվարին, հայտնում է AFP-ն:
Ամբողջ հավաքածուի վաճառքը կտեւի մի քանի տարի: Հավաքածուի արժեքը դեռեւս չի հրապարակվում: Մի քանի աշխատանքներ հիմնադրամը նախատեսոմ է նվիրաբերել թանգարաններին:
Էնդի Ուրհոլի հիմնադրամը (The Andy Warhol Foundation for the Visual Arts) ստեղծվել էր 1987 թվականին` ըստ նկարչի կտակի:
Հիմնադրամին են պատկանում 4 հազար աշխատանքներ: Կազմակերպութունն ինքնուրույն ցուցադրություններ չի կազմակերպում, սակայն տրամադրում է Ուրհոլի աշխատանքները ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ցուցադրության համար:




























