Վսեվոլոժկոյում  քաղաքից դուրս իր տան մոտ հրաձգության է ենթարկվել Սանկտ Պետերբուրգի սերվիսի եւ տնտեսագիտության համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Վիկտորովը: Սպանությունը կատարվել է սեպտեմբերի 5-ին` ժամը 20:00-ի սահմաններում: Վիրավորվել է նաեւ նրա կինը: Մարդասպանին բռնել չի հաջողվել: 

Ոստիկաններն այդ հանցագործությունը կապում են զոհի մասնագիտական գործունեության հետ:

2008 թվականի նոյեմբերին նախկին ռեկտոր Վալերի Սոլովյովը նշանակվել էր  բուհի նախագահ, իսկ Վիկտորովը ռեկտոր էր դարձել: 2009 թվականի ամռանը Սոլովյովն ստիպված էր եղել հեռանալ աշխատանքից սեփական կամքով: Համալսարանում իրավապահ մարմինների մասնակցությամբ ստուգումներ էին անցկացվել:

Սոլովյովն այն ժամանակ հրապարակայնորեն պնդել էր, որ իր կողմից ստեղծված բուհը հայտնվել է քաոսում: Վիկտորովն էլ կարծում էր, որ նախորդի ստեղծած ոչ կոմերցիոն  «Սերվիս» հիմնադրամը թեթեւացնում է համալսարանական բյուջեն: 

Հիմնադրամը բուհին օգնում էր ուսանողների վճարներով: Սակայն հանձնաժողովը   կարծել է, որ նման ֆինանսավորմամբ ուսումնական հաստատությունը միլիարդ ռուբլի չի ստացել վճարովի համակարգի  ուսանողներից: Կրթության դաշնային գործակալությունն իր ստուգումն է անցկացրել եւ հաստատել պետությանը հասցված  կորուստի գումարը` 1 միլիարդ 10 միլիոն 951 հազար 100 ռուբլի: 2006-2008 թթ. հենց այդ փողերն են ուսանողները «ձախ» վճարել «Սերվիսին», գրում է   «Ֆոնտանկան»:

Միակ փաստը մնում է այն, որ սա Պետերբուրգում եւ Լենշրջանում վերջին 15 տարվա ընթացքում՝ փոխնահանգապետ Մանեւիչի սպանությունից հետո, նման մակարդակի անձի առաջին սպանությունն է: