Երկու կողոպտիչներ առեւանգել են բանկի կառավարչին, ամբողջ գիշեր պահել, հետո նրա գոտուն ամրացրել սարք՝ ասելով, որ դա պայթուցիկ է։ Պայթյունի սպառնալիքի տակ կինը կողոպտիչներին է հանձնել փողը, նրանք անգամ չեն մտել բանկ։

Ոստիկանությունը դեպքի վայր է բերել ականազերծիչ հատուկ ռոբոտ, որը կառավարչի վրայից հանել է սարքը, հաղորդում է utro.ru-ն։

Առայժմ քննիչները չեն հայտնում՝ դա ռումբ էր, թե խաբեություն։