Մոսկվայում լույս է տեսել «Ռուսական-Հայկական համագործակցության» շարքի երկրորդ հրատարակությունը` նշանավոր գրող եւ կինոդրամատուրգ Կիմ Բակշիի «Արցախի հոգեւոր արժեքները» գիրը: Գիրքը նվիրված է Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ պատմական արժեքներին:

Ընթերցողի առջեւ բացվում են հայկական տաճարները, ամրոցները, իշխաննների եւ մելիքների պալատները, գյուղերը եւ խաչքարերը, որոնք մեծ թիվ են կազմում դեռ այն ժամանակներից սկսած, երբ հայ ժողովուրդը Արցախում ` իր հայրենիքում, Քրիստոսի ծնունդից  առաջ եւ հետո ապրել եւ արարել է երկար դարերի ընթացքում:

Գիրքը լույս է տեսել «Գրքերի աշխարհ» հրատարակչությունում` «Ռուսական-Հայկական համագործակցություն» եւ Նոր պետությունների միջազգային ինստիտուտի հովանավորությամբ:

«Ռուսական-Հայկական համագործակցության գրադարանի» ստեղծումը նպատակ ունի ռուս ընթերցողին ծանոթացնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա ռազմա-քաղաքական, մշակութային, սոցիալ-տնտեսական համագործակցությանը:

«Գրադարանի» անդրանիկ հրատարակությունը քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի «Ղարաբաղյան կոնֆլիկտի առասպելը» հավաքածուն է, որը լույս է տեսել այս տարվա փետրվարին: