Ավստրալիայում երկամյա փոքիկը գազանանոցի հսկիչ է նշանակվել: Վայրի բնության այգու տիրոջ որդին` Չարլի Պարկերը դարձել է երկրի ամենաերիտասարդ ռենջերը եւ վտանգավոր ու հսկա սողունների հետ շփման զարմանահրաշ շնորհով է օժտված:
Տղան մեծացել է ավստրալական Վիկտորիա նահանգի Ballarat Wildlife զբոսայգու տարածքում: Տղայի հայրը պատմել է, որ երեխան դեռեւս չեր կարողանում քայլել, երբ ծանոթացել է օձերի հետ:
Երեխայի մայրը ասում է, որ նա շատ նման է իր հայրիկին. «Մեր զարմանքին չափ ու սահման չկար, երբ Չարլին ընկերացել էր 10 կգ-ոց Պաբլո վիշապօձի հետ: Այդ երկուսը այժմ անբաժանելի ընկերներ են: Շրջապատի մարդիկ անընդհատ հարցնում են մեզ` չե՞նք վախենում երեխային միայնակ թողնել սողունների հետ: Ինչին ես պատասխանում եմ «գենետիկային հակառակվելը, պարզապես անօգուտ է»:
Այնուհանդերձ մասնագետները վստահ են, որ հայրը որդուն անչափ մեծ վտանգի է ենթարկում եւ նրա վաղ հետաքրքրությունները կարող են անսպասելի հետեւանքների հանգեցնել:































