Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվել է, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան Աֆյոնքարահիսար քաղաքի զինապահեստներում տեղի ունեցած 2 պայթյունների հետեւանքով մահացել է 25 զինվորական, վիրավորվել` 4-ը:
Առաջին պայթյունը որոտացել է սեպտեմբերի 5-ին, ժամը 21:15-ին, որին հետեւել է 2-րդ պայթյունը: Պայթյունի հետեւանքով ուժգին հրդեհ է բռնկվել, սակայն դեպքի վայր մեկնած հրշեջ հաշվարկներին չի հաջողվել մարել կրակը:
Թուրքիայի անտառների հարցերով նախարար Վեյսել Էրօղլուն հայտնել էր, որ լույսը բացվելու հետ ուղղաթռներով եւ օդանավերով կմարեն հրդեհը:
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ շատ քաղաքացիներ կարծել են թե երկրաշարժ է, եւ իրենց տների պատուհաններից դուրս են նետել:


























