Թուրքմենստանը շահագրգռված է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման առաջատար փորձը կիրառելու, իսկ Հայաստանը շահագրգռված է թուքմենական տեքստիլի եւ բամբակյա թելերի նկատմամբ: Սակայն, ինչպես ՀՀ եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրոդ նիստի բացման ժամանակ այսօր՝ սեպտեմբերի 6-ին հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, երկու երկրների միջեւ համագործակցությունը դեռեւս զարգացման մեծ ռեսուրս ունի բազմաթիվ ոլորտներում:
Միջկառավարական հանձնաժողովի մյուս համանախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիեւը նշեց, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը վերջին տասնամյակում աճել է՝ հասնելով տարեկան 16 մլն դոլարի, համատեղ իրականացվում են 4 ներդրումային նախագծեր: Նրա կարծիքով՝ առեւտրաշրջանառության ներկա ծավալները դեռեւս լիարժեք չեն արտացոլում երկու երկրների միջեւ առկա պոտենցիալը:
Կողմերը պայմանավորվեցին հանձնաժողովի հինգերորդ նիստն անցկացնել 2013 թ.՝ Աշխաբադում:



























