Ազգային խորհրդարանի պատգամավորների պալատը ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցության թեկնածու Էնրիկե Պենյա Նյետոյին հայտարարել է Մեքսիկայի նախագահ` կայացած ընտրությունների նախնական արդյունքներով:

Պենյա Նյետոն  պետության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի 2012թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2018թ. նոյեմբերի 30-ը: Հաղորդագրության համաձայն` նախնական հաշվարկների տվյալներով` ձայների առավելագույն քանակ է ստացել Պենյան, հայտնում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հիշեցնենք, Մեքսիկայում ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 1-ին, արձանագրությունների 100%-ի  մշակման արդյունքում Պենյա Նյետոն ստացել է ընտրողների 38,21%-ի ձայնը: Նա արդեն հայտարարել է այսպես կոչված  «անցումային կառավարության» կազմը, որը կաշխատի պետության նոր ղեկավարի համար սոցիալական եւ տնտեսական տարբեր ծրագրեր մշակելու ուղղությամբ: