Նյու Յորքում մեկնարկում է Նորաձեւության շաբաթը (NYC Fashion Week), որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 13-ը:
Նորաձեւության Նյույորքյան շաբաթը անցկացվում է տարին երկու անգամ` փետրվարին (աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրություն) եւ սեպտեմբերին (հաջորդ տարվա գարուն-ամառ նորաձեւության միտումների ցուցադրություն):
Mercedes Benz Fashion Week-ի շաբաթվա հիմնական իրադարձությունները իրենց մեջ ներառում են նշանավոր դիզայներների ցուցադրություններ, որոնց թվում են Թոմի Հիլֆիգերը (Tommy Hilfiger), Դերեկ Լամը (Derek Lam), Քելվին Քլայնը (Calvin Klein), Մաքս Ազրիան (Max Azria),Դիանա ֆոն Ֆուրստենբերգը (Diane von Furstenberg), Ռալֆ Լորենը (Ralph Lauren) եւ ուրիշներ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
2010 թ-ի սեպտեմբերից Mercedes Benz Fashion Week-ի ցուցադրությունները տեղի են ունենում Լինքոլն կենտրոնում (Lincoln Center):
Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա շրջանակներում նաեւ տեղի կունենա Nolcha Fashion Week-ը (սեպտեմբերի 12-13), որին մասնակցում են անկախ դիզայներներ:
Նյու Յորքյան նորաձեւության շաբաթը մի քանի անգամ փոխել է անվանական հովանավորներին: Ներկայումս իրադարձությանը աջակցում է Mercedes Benz-ը:




























