Ավստրալուհին, ով արդեն 12 երեխաների մայր է, միանգամից հինգ երեխա է լույս աշխարհ բերել: Բեղմնավորումը բնական ճանապարհով է եղել, սակայն երեխաները ծնվել են կեսարիան վիրահատության արդյունքում:

Մելբուրնի 48-ամյա բնակչուհին ծնել է երկու տղա եւ երեք աղջիկ, որոնցից մեկը մահացած է ծնվել: Մելբուրնում վերջին 30 տարիների ընթացքում սա առաջին հնգյակի ծնունդը չէ, նշում է MIGNews-ը, սակայն այն ժամանակ` 1980 թ-ին ծնված հնգյակը չի փրկվել:

Միանգամից հինգ երեխա լույս աշխարհ բերելու հնարավորությունը  միանգամից  գնահատվում է մոտ 55 միլիոնից մեկի հարաբերությամբ:

Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, այժմ արդեն իր 16 երեխաներով կինը համարվում է ավստրալական Վիկտորիա նահանգի ամենամեծ ընտանիքներից մեկը: