Ճապոնիայում ձերբակալվել է գրադարաններից մոտ 896 տարբեր գրքեր գողացած տղամարդը:
Սկզբում ոստիկանությունը 61-ամյա գործազուրկ Միցուկո Սուիցոյին ձերբակալել էր գրադարաններից կես տարում 12 գիրք գողանալու համար: Խուզարկության ժամանակ, սակայն, նրա տանը մոտ 900 գողացված գիրք էին հայտնաբերել: Իրավապահ մարմինների հետ զրույցում գրադարանային գողը հայտնել է, որ չի վերադարձրել գրադարանից վերցրած գրքերը, քանի որ ցանկանում էր կարդացած ստեղծագործություններն ունենալ տանը, գրում է lenta.ru-ն:
Գրադարաններին ճապոնացու հասցրած ընդհանուր վնասը կազմում է 2 մլն իեն (մոտ 25 հազ. դոլար): Այժմ Միցուկո Սուիցոյին մինչեւ տասը տարվա ազատազրկում է սպառնում կամ 500 հազար իեն տուգանք:



























