Լսելով իրենց պաշտոնանկության լուրը` բրիտանացի երեք նախարարներ լացել են հենց կառավարության նիստի ժամանակ:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ի գիշերը` գրասենյակի փակ հանդիպման ժամանակ: Բրիտանացի վարչապետ Դեւիդ Քեմերոնը երկրի կառավարության կազմում փոփոխություններ է իրականացրել, որոնք ամենախոշորն էին նրա ձեւավորման օրվանից, սակայն ինչը չի անդրադարձել քաղաքական առանցքային գործիչներին, գրում է Sun թերթը:
Թերթի աղբյուրը նշում է, որ լսելով պաշտոնանկության մասին որոշումը` Ուելսի հարցերով նախարար Շարոն Հիլանդի աչքերից արցունքներ են հոսել, իրեն չի տիրապետել եւ նույնպես հուզվել է Շրջական միջավայրի հարցերով զբաղվող արդեն նախկին նախարար Քերոլին Սփիլմանը: Եվս մեկ արդեն նախկին նախարար է հուզվել, սակայն թերթը նրա անունը չի նշում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Sun-ի զրուցակցի խոսքով, ինքը` Քեմերոնը չէր սպասում գործընկերների նման զգացմունքային արձագանքին եւ իր զրուցակիցներից մեկին ասել է. «Իմ թիմը ցնորվել է»:




























