Թուրքիայի Իզմիր նահանգի Մենդերեսի շրջանում գաղթականներով նավը խորտակվել է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ նավը անօրինական ճանապարհով դեպի Եվրոպա է փորձել տեղափոխել 102 հոգու, սակայն շարժվելուց շատ չանցած հարվածել է ժայռաբեկորի եւ խորտակվել։
Նավի վրա գտնվողներից 51-ը կարողացել են լողալով ափ հասնել։ Ափ են հանվել 20 հոգու դիակ։ Աշխատանքներ են իրականացվում մյուս խեղդվածների դիակները հայտնաբերելու ուղղությամբ։
Նշվում է, որ նավի ուղեւորների մեծ մասը եղել են Իրաքից եւ Սիրիայից։
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալվել գաղթականներին Եվրոպա տեղափոխել ցանկացող 2 թուրքի։



























