Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության նախագահը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հանդես են եկել հայտարարությամբ եւ պատասխանել լրագրողների հարցերին: