ՀՀ 2013 թ. պետական բյուջեի եկամուտները, ըստ նախնական գնահատականների, կկազմեն մոտ 1 տրլն դրամ, 2012 թ. նախատեսված 911 մլրդ դրամի համեմատ: ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 6-ին հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված 2013 թ. պետական բյուջեի նածագծի խոշորացված ցուցանիշներին:

Ըստ այդմ՝ հարկային եկամուտների պլանը (ներառյալ սոցապ հատկացումներ) բարձրացվել է մինչեւ 962 մլրդ դրամ, 2012 թ. 874 մլրդ դրամի համեմատ: Զարմանալիորեն՝ ֆինանսների նախարարությունը հաշվի չի առել, որ 2013 թ. հունվարի 1-ից սոցապհատկացումներ չեն կատարվելու, փոխարենը կիրառվելու է միասնական եկամտային հարկ:

Պետական բյուջեի ծախսերը պլանավորվել են մոտ 1,1 տրլն դրամ, 2012 թ. 1 տրլն դրամի համեմատ: Դեֆիցիտը նախատեսվում է 120 մլրդ դրամի չափով՝ 2012 թ. 132 մլրդ դրամի համեմատ: