2009թ. Լեռնային Ղարաբաղի գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն իրականացրել է բոլոր ծրագրերը՝ գյուղատնտեսական ծառայություններ մատուցելով ԼՂՀ ողջ տարածքով:

Անցած տարի հիմնադրամը գործունեություն է ծավալել 2 մլրդ 720 մլն դրամով: Դրանից 1 մլրդ 255 մլն-ը կազմել են անտոկոս փոխհատուցումները, 380 մլն-ը՝ փոխհատուցումներ 6-տոկոսով, եւս 205 մլն-ը կազմել են տարբեր տեսակի սուբսիդիաները՝ գյուղատնտեսական տեխնիկայի, պարարտանյութերի եւ այլնի ձեռքբերման համար: Իրականացվել են նաեւ անհատույց ծրագրեր:

2009թ. ստեղծվել են 3 ՄՏԿ-ներ, որոնք այսօր 10 կոմբայն ունեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանից 20 կոմբայնի ձեռքբերման վերաբերյալ, որոնք ԼՂՀ են հասցվելու տարվա ընթացքում: Եւս 250 մլն նախատեսվել է այլ տեխնիկայի գնման համար: