Ադրբեջանի իշխանությունը պետք խաղաղության եւ հաշտեցման համար նույնքան ջանքեր գործադրի, որքան Սաֆարովի հասարակական ողջույնի եւ պարգեւների վրա։ Այս մասին Turan գործակալության ասել է Վաշինգտոնի ատլանտյան խորհրդի տրանսատլանտյան անվտանգության հարցերով ավագ գիտաշխատող Խորխե Բենիտեսը՝ մեկնաբանելով մարդասպան Սաֆարովի արտահանձնման եւ ներում շնորհելու փաստը։ 

Նա նշել է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուշադրություն դարձնեն, որ ԱՄՆ համար դա շատ լուրջ հարց է։ Շատ քիչ հարցեր են Սպիտակ տան ուղղակի հայտարարությանն արժանանում, եւ հազվադեպ է լինում, որ ԱՄՆ նախագահի պատասխանը լինում է այդպես արագ։ Ի հավելումն նախագահի մտահոգության, ԱՄՆ պետքարտուղարությունն էլ առաձնին հայտարարություն է կատարել՝ քննադատելով Սաֆարովին ներում շներհելը»։Ամերիկացի փորձագետի խոսքով՝ ոչ միայն Արեւմուտքը, այլեւ միջազգային հանրությունը կխոսի այս հարցի կապակցությամբ, քանի որ դատապարտվածը ներում է ստացել նման սադրիչ ոճով։

Ոչ միայն ԱՄՆ-ն, այլեւ ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն եւ Ռուսաստանը քննադատել են Բաքվի գործողությունները։ Հունգարիայի կառավարության պնդմամբ, Ադրբեջանը դրժել է իր իսկ տված խոստումը, որով Սաֆարովը պետք է պատիժ կրեր։ «Ադրբեջանի ու Հայաստանի համար ավելի դժվար կլինի լուծել հակամարտությունը, եւ դրա համար անհրաժեշտ կլինի ավելի շատ ջանք ու ժամանակ։ Ադրբեջանի կառավարությունը պետք է այնքան ջանքեր գործադրի հաշտեցման եւ  խաղաղության ուղղությամբ, որքան որ Սաֆարավի հասարակական ողջույնի եւ պարգեւների վրա»,- ասել է նա։Պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր պատերազմի վերսկսումը, Բենիտեսն ասել է, որ պատերազմի վերսկսումը արդեն իրական էր, իսկ Սաֆարովի գործը իրադրությունն ավելի է բարդացրել։ «2010թ. Ադրբեջանը պարծենում էր, որ ռազմական արդյունաբերությունը ավելացրել է 260 տոկոսով։

Նույն թվականին Ադրբեջանը պաշտպանության վրա ծախսել է ավելի շատ, քան ողջ Հայաստանի բյուջեն է։ Ղարաբաղյան հակամարտության երկար ժամկետով լուծման հանարավորության բացակայությունը եւ Բաքվի ու Երեւանի միջեւ մշտական խնդիրները սպառազինության մրցավազքի ֆոնի վրա Հարավային Կովկասը աշխարհի ամենաթեժ կետերից մեկն են դարձնում, եւ ճգնաժամը կոնֆլիկտի կվերաճի»,- նշել է ամերիկացի փորձագետը։«Արեւմուտքն ու ամբողջ միջազգային հանրությունը պետք է միասին աշխատեն, որպեսզի նվազեցնեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածությունը։ Միջազգային հանրությունը ունի բավականաչափ տնտեսական եւ դիվանագիտական լծակներ, որպեսզի Բաքվին ու Երեւանին համոզի նվազեցնել լարվածությունն ու առաջընթացի հասնել չլուծված հարցերում։ Եթե միջազգային հանրությունը իվիճակի չէ գործելու, ապա Հարավային Կովկասում իրավիճակը կվատթարանա եւ կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ»,- եզրափակել է Բենիտեսը։