ՄԱԿ-ին կից Համաշխարհային առողջապահության կազմակերպության (WHO) կողմից 34 երկներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ աշխարհի ամենաերջանիկ պատանիները ապրում են Հայաստանում, Մակեդոնիայում եւ Իսրայելում։

Սեպտեմբերի վերջում հրապարակվելիք զեկույցի մանրամասները հրապարակել է Times of Israyel լրատվական կայքը։  Նշվում է, որ ամենանյարդային պատանիներ ունեցող երկրների շարքը գլխավորում է Թուրքիան, որին հետեւում են Հունաստանը, Ռումինիան, Հայաստանը եւ Իսրայելը։

Ամենադժբախտ պատանիներն ապրում են Թուրքիայում, Ուկրաինայում, Լեհաստանում եւ Կանադայում, իսկ ամենաերջանիկները՝ Հայաստանում, Մակեդոնիայում եւ Իսրայելում։

Նշվում է, որ հարցումները կատարվել են 4 տարվա ընթացքում՝ 11-ից 15 տարեկանների միջեւ։