Բալթյան երկրներում տեղի կունենան հայ եւ ադրբեջանցի համայնքների ներկայացուցիչների պիկետներ: Մասնավորապես, սեպտեմբերի 6-ին նման պիկետ տեղի կունենա Լիտվայում:
Լիտվայի ԱԳՆ-ն ակցիայի մասնակիցներին կոչ է անում սզպվածություն ցուցաբերել իրենց դիրքորոշումների արտահայտման ժամանակ: «Մենք հուսով ենք, որ պիկետների մասնակիցները զուսպ կերպով կարտահայտեն իրենց դիրքորոշումը, առանց ռազմական հռետորության, հարգելով յուրաքանչյուրի ազգային խորհրդանիշները` առանց ազգամիջյան խռովություններ հրահրելու այն ազգությունների միջեւ, ովքեր Լիտվայում բնակվում են դարեր շարունակ»,-հաղորդվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Այսօր Տալլինի կենտրոնում եւս տեղի կունենա տեղի հայ համայնքի, հասարակական կազմակերպությունների, Էստոնիայի իրավապաշտպանների բողոքի ակցիան: Ակցիայի նպատակն է` որոշիչ բողոք ներկայացնել Հունգարիայի եեււ Ադրբեջանի կառավարությունների հանցավոր պայմանավորվածության դեմ, ինչի արդյունքում մարդասպան Ռամիլ Սաֆարովը անտահանձնվել է Հունգարիայի կողմից եւ ներման է արժանացել Ադրբեջանի նախագահի կողմից:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարված հարաբերությունները սրացել են, երբ ներման է արժանացել եւ կոչումի բարձրացում է ստացել ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովը, ով կացնով սպանել է հայ սպային, հայտնում է «Լիտովսկի կուրիերը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ օգոստոսի 31-ին հայտնի է դարձել, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան` Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նա անհապաղ ազատ է արձակվել:
Նույն օրը Հայաստանը կասեցրել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Հայաստանում, եւ ողջ աշխարհում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ` մադասպանին ներում շնորհելու դեմ: ԱՄՆ-ի Ռուսաստանի ղեկավարները եւ ԵՄ-ն Ադրբեջանի նմանօրինակ արարքը դատապարտող խսիտ հայտարարություններով են հանդես եկել:




























