Թուրքիայի ափերի մոտ տեղի ունեցած նավի խորտակման արդյունքում  զոհերի թիվը հասել է 58-ի, հաղորդում են  թուրքական լրատվամիջոցները: Ավելի վաղ հայտնի է դարձել 20 զոհի մասին:

Ինչպես հաղորդում է BBC-ն, խորտակված նավի ուղեւորների մեծ մասը վթարի պահին եղել են նավի տախտակամածի վրա: Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 45 փրկվածների: Ավելի վաղ հաղորդվում էր 51 փրկվածների մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Թուրքիայի Իզմիր նահանգի Մենդերեսի շրջանում գաղթականներով նավը խորտակվել է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ նավը անօրինական ճանապարհով դեպի Եվրոպա է փորձել տեղափոխել 102 հոգու, սակայն շարժվելուց շատ չանցած հարվածել է ժայռաբեկորի եւ խորտակվել։

Նավի վրա գտնվողներից 51-ը կարողացել են լողալով ափ հասնել։ Ափ են հանվել 20 հոգու դիակ։ Աշխատանքներ են իրականացվում մյուս խեղդվածների դիակները հայտնաբերելու ուղղությամբ։

Նշվում է, որ նավի ուղեւորների մեծ մասը եղել են Իրաքից եւ Սիրիայից։

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալվել գաղթականներին Եվրոպա տեղափոխել ցանկացող 2 թուրքի։