«Հավատարիմ կազակներ» կազմակերպության ներկայացուցիչները տախտակներով մեխել են FEMEN-ի Կիեւի գրասենյակի մուտքը, հայտնում է «Նոր տարածաշրջանը»:
«Հավատարիմ կազակներ» գրառմամբ տախտակները մեխվել են խաչաձեւ: Դրանց ամրացվել է վահանակ` «Կնկա ճանապարհը վառարանից դռան շեմն է» գրությամբ: Գրասենյակում գտնվող աղջիկները պատուհանից հեռախոսով նկարահանել են կատարվողը:
Ակցիան խորհրդանշական էր, մուտքը արգելափակել չի հաջողվել: Գրասենյակից շուտով դուրս է եկել ակտիվիստուհիներից մեկը, կշտամբել եւ «անպարկեշտ ժեստ ցույց տվել»:
FEMEN-ի դեմ ակցիային մասնակցել են ութ կազակներ:




























