Թուրքիայի հարավ-արեւելյքում գտնվող Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը քաղաքացիներին հրավիրել է այս օրերին Դիարբեքիրում գտնվող հայկական «ՎԱՆ նախագծի» համերգին։
Օսման Բայդեմիրի հայտարարության մեջ նշվել է . «Մեր ամբողջ ժողովուրդը հրավիրված է «ՎԱՆ նախագիծ» հայկական երաժշտախմբի համերգին։ Համերգը կայանալու է սեպտեմբերի 6-ին, 20։00-ին, Ջեգերխվին մշակույթի եւ արվեստի կենտրոնում»։
Նշենք, որ «Երկիր» միությունը նախաձեռնել եւ իրականացնում է «ՎԱՆ նախագիծ» Հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագիրը 2010 թվականի նոյեմբերից։




























