Մերձմոսկվայում երկու որդիներին 15-րդ հարկի պատշգամբից ցած նետած Գալինա Ռյաբկովային Սերբսկու անվան հոգեբուժական ինստիտուտի փորձագետները անմեղսունակ են ճանաչել, ինչը նշանակում է, որ նա գաղութի փոխարեն կուղարկվի հարկադիր բուժման:
Ավելի վաղ բժշկական փորձաքննությունը պարզել էր, որ հանցանքը գործած կինը ալկոհոլի, թմրանյութի կամ այլ թմրեցնող միջոցի ազդեցության տակ չի գտնվել:
Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 24-ին Մերձմոսկվայի բնակչուհին բազմահարկ շենքի 15-րդ հարկի պատշգամբից ցած էր նետել իր երկու որդիներին, երկու երեխաներն էլ մահացել էին:
Կինն ամբողջությամբ ընդունել էր մեղքը, նաեւ հարցաքննության ժամանակ պատմել էր, որ որդիներին փորձել է սպանել վարսահարդարիչը միացված վիճակում լոգարանը նետելով: Իր արարքը կինը բացատրել էր նրանով, որ երեխաներն «իրեն զզվեցրել էին»:




























