Տղամարդկանց եւ կանանց սեռական զուգընկերների իդեալական թիվը տասն է. գիտնականներն այս թիվն ստացել են ծանոթությունների կայքերից մեկով երկու սեռերի  հազար օգտվողների շրջանում անցկացված հարցման արդյունքում, գրում է The Daily Mail-ը:

Հարցվածների մեծամասնությունը խոստովանել է, որ տասից ավելի զուգընկերներ ունեցողներին համարում է անբարո եւ խուսափում է տվյալ անձանցից: Իսկ տասից քիչ սիրեցյալներ ունեցողների` նոր զուգընկեր ձեռք բերելու շանսերն ավելի մեծ է, թեեւ վերջիններիս էլ քիչ փորձված են անվանում, գրում է NEWSru.com-ը:

Հարցված կանանց կեսը եւ տղամարդկանց 46%-ը որպես իդեալական թիվ նշել են 10-ը: