Դերասանուհի Քրիսթեն Ստյուարտը դեմ չէ Ռոբերտ Փաթինսոնին հայտնելու իր սիրո մասին: Նա սեպտեմբերի 5 –ին Լոս Անջելեսից մեկնել է Տորոնտո` միջազգային կինոփառատոնի շրջանակում իր նոր ֆիլմը ներկայացնելու համար: Պապարացիներն օդանավակայանում լուսանկարել են դերասանուհուն` IRIE գրությամբ սպիտակ շապիկով: Աշխարհիկ մեկնաբաններն էլ հիշել են, որ հենց նույնպիսի շապիկ էր կրել Ռոբերտը` իր զբոսանքներից մեկի ժամանակ:
Միաժամանակ Փաթինսոնի քույրերը դեմ են իրենց եղբոր` Ստյուրատի հետ միանալուն: «Լիզին եւ Վիկտորյան պարզապես կսպանեն Ռոբին, եթե նա վերադառնա Քրիսթենի մոտ»,-ասել են դերասանի մերձավոր շրջապատից:




























