Պակիստանյան իշխանությունները երկրից հեռացնում են միջազգային Save The Children կազմակերպության օտարերկրացի  աշխատակիցներին: Հեղինակավոր այս կազմակերպության ակտիվիստները հայտնել են, որ նման որոշման համար խելամիտ հիմքեր չկան:

Save The Children–ի օտարերկրացի աշխատակիցները պետք է լքեն Պակիստանը երկու շաբաթվա ընթացքում:

Պակիստանի իշխանությունները կազմակերպությանը մեղադրել են նրանում, որ այն  ԱՄՆ-ի ԿՀՎ-ի համար թաքստոց է եղել` Ուսամա Բեն Լադենի որոնումների ժամանակ, հաղորդում է «Արգումենտի նեդելին»:

Օտարերկրյա աշխատակիցները կասկածվում են ամերիկացիների եւ պակիստանցի բժիշկ Շաքիլ Աֆրիդի միջեւ հանդիպման կազմակերպման մեջ: Պակիստանյան հետախուզության տվյալներով, Աֆրիդին կեղծ պատվաստում է նշանակել Աբբոտաբադա գյուղի բնակչության համար, որտեղ թաքնվում էր Բեն Լադենը` նրա  ԴՆԹ-ի նմուշի ստացման նպատակով, ինչպես նաեւ ԱՄՆ-ին ահաբեկչի գտնվելու վայրի մասին հայտնելու համար: 2011 թ-ին Աֆրիդին դատապարտվել է 33 տարվա ազատազրկման` պետական դավաճանության մեղադրանքով:

Save The Children-ի աշխատակիցներն այս մեղադրանքները հերքում են:

Մեծ Բրիտանիայում 1942 թ-ին հիմնված Save The Children կազմակերպությունը զաբաղվում է ողջ աշխարհում երեխաների իրավունքների պաշտպանությամբ:

Բարեգործական կազմակերպության տվյալներով Պակիստանում աշխատում են կազմակերպության 2 հազար ներկայացուցիչներ, որոնցից միայն 6-ն են օտարերկրացիներ: