Ֆրանսիայի ոստիկանությունը հաստատել է այն լուրը, ըստ որի ֆրանսիական Անսի լճի մոտ տեղի ունեցած հրաձգության զոհերը մեկ ընտանիքի անդամներ են, որը հանգստանալու համար ժամանաել է Մեծ Բրիտանիայից:
Սպանվածների թվում են ընտանիքի հայրը, մայրը, զոքանչը, վիրավոր են երկու դուստրերը: Արաբական ծագմամբ ընտանիքը բնակվում է Մեծ Բրիտանիայի Սյուրեյ կոմսության Կլեյգեյթ քաղաքում:
«Մեր ձեռքի տակ եղած տվյալների համաձայն սպանությունը կատարվել է օտար մեկի կողմից: Դա նաեւ կարող էր լինել ընտանեկան վեճի արդյունք, սակայն այս վարկածը քիչ հավանական է»,-գործի քննության ընթացքի մասին հաղորդել է քննիչ Էրիկ Մելոն, հայտնում է «Գազետա.ru»-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երկու կանանց եւ մեկ տղամարդու մարմիններ են հայտնաբերվել անտառային ավտոկայանում գտնվող BMW մակինիշի մեքենայի մեջ: Տարածքում հայտնաբերվել է նաեւ ֆրանսիացի սպանված հեծանվորդ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ ողջ մնացած երկու աղջիկներ, որոնցից մեկը 4 տարեկան է, մյուսը`8: Վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:




























