«Սիրիական ավիաուղիներ» ընկերությունը մինչեւ հոկտեմբերի վերջ կշարունակի Հալեպ-Երեւան չվերթներ իրականացնել գործող չվացուցակին համապատասխան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Սիրիական ավիաուղիների» երեւանյան գրասենյակից:
«Սիրիայում ներքաղաքական իրավիճակի սրման ընթացքում «Սիրիական ավիաուղիները» չեն դադարեցրել Երեւան կատարվող թռիչքները: Ի դեպ, Հալեպ-Երեւան չվերթի տոմսերը մինչեւ հոկտեմբերի վերջ վաճառված են», - հավելել է գրասենյակի աշխատակիցը:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, հայկական մասնավոր «Արմավիա» ընկերությունը անվտանգության նկատառումներով սեպտեմբերի 3-ից դադարեցրել էր դեպի Հալեպ կատարվող թռիչքները: Ընկերության մամուլի քարտուղարը հայտնել էր, որ որոշումը կայացվել է այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» սպառնալիքներից եւ Սիրիայի օդային տարածքի իրավիճակից դրդված:




























