2012 թ. 7 ամիսների արդյունքներով` Հայաստանը ԱՊՀ-ում առաջատարն է արդյունաբերական աճի տեմպով: ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով` արդյունաբերական աճը Հայաստանում հունվար-հուլիսին կազմել է 13.4%, Տաջիկստանում` 12%, Բելառուսում` 8.6%, Ուզբեկստանում`7%, Ռուսաստանում` 3.2 %, Ուկրաինայում` 0.2%:
Հարկ է նշել, որ ԱՊՀ անդամ պետություններից 3-ում արձանագրվել է արդյունաբերության անկում, այդ թվում` Ադրբեջանում` 2.8%-ով, Ղրղզստանում` 30.2%-ով, Մոլդովայում` 0.2%-ով:
Հայաստանը բավական բարձր ցուցանիշ ունի նաեւ տնտեսական աճի ցուցանիշով: Ըստ ԱՊՀ միջպետական կոմիտեի` Հայաստանի տնտեսական աճը կիսամյակի տվյալներով 6.2% է, թեեւ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության այլ ցուցանիշ` 7.8%: Սակայն 6.2% ցուցանիշով էլ Հայաստանը զբաղեցնում է երրրորդ տեղը, զիջելով միայն Թուրքմենստանին` 11.1 %, եւ Ուզբեկստանին` 8.1%:
ՏՆտեսական աճը Ռուսաստանում 4.4% է, Ուկրաինայում` 3%, Ադրբեջանում` 1.6%:




























