Բոնդիանայում խաղացած նշանավոր  ավտոմեքենաներից մեկը աճուրդի կհանվի: Խոսքը գնում է Aston Martin DBS ավտոմեքենայի մասին, որով Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը հետապնդում էր բոնդիանա շարքի 22-րդ սերիայի` «Գթասրտության Քվանտ»-ի չարագործներին:

Ինչպես հայտնում է ԱՊ-ն, բարեգործական աճուրդը կազմակերպվել է Christie`s աճուրդի տան կողմից` 007 «Դոկտոր Նոու» ֆիլմի գործակալի առաջին ֆիլմի էկրան բարձրացման 50-ամյակին:

Աճուրդը տեղի  կունենա հոկտեմբերի 5-ին: Սպասվում է, որ ավտոմեքենայի վերջնական արժեքը կկազմի մոտ 160 հազար դոլար:

Բրիտանացի հատուկ գործակալի մասին պատմության երկրպագուները կարող են ձեռք բերել նաեւ հիշատակի այլ իրեր: Առավել մատչելի մոտ 40 իր վաճառքի կհանվեն սեպտեմների 28-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը: