ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսական կղզում ծանոթացել է օվկիանարիումի կառուցման աշխատանքների ընթացքին:
Նախագահին ցույց են տվել հսկա մոխրագույն կետի խրտվիլակը, նաեւ այն հատվածը, որտեղ զբոսաշրջիկները կդիտեն գլխավերեւում լողացող ձկներին: Պուտինն ուսումնասիրել է այն տարածքը, որտեղ հետագայում կկառուցվի ստորջրյա թունել եւ դելֆինարիում:
Պուտինն ասել է, որ ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնության ժամանակ դելֆինարիումում գնդակներ կկախեն, որոնց միջոցով դելֆինները կգուշակեն հանդիպումների արդյունքները, գրում է «Ինտերֆաքսը»:
Պետության ղեկավարին ցույց են տվել նաեւ ձկնաբուծական լաբորատորիան:




























