Ուկրաինայի գերագույն ռադան Խմելնիցկի ատոմակայանում 3-րդ եւ 4-րդ էներգաբլոկներ կառուցելու մասին օրենք է ընդունել։ Նախագծին ընդհանուր 338 գրանցված պատգամավորից կողմ է քվեարկել 233-ը։
Ինչպես տեղեկացնում է «Новый регион»-ը, երկու էներգաբլոկները համալրվելու են ռուսական արտադրության ВВЭР-1000 (В-392) ռեակտորներով։ Օգոստոսի սկզբում Ուկրաինայի իշխանությունները հավանություն են տվել մոտ 4,8 մլրդ արժողությամբ նախագծին։
Նախատեսվում է, որ նախագծի ֆինանսավորման 80 տոկոսը կտրամադրի Ռուսաստանը՝ վարկի տեսքով:




























