Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի ձերբակալված որդու՝ Սեյֆ ալ Իսլամի, դատավարությունը հնարավոր է հետաձգվի։ «Росбалт»-ի փոխանցմամբ, պատճառն այն է, որ ձերբակալվել է Լիբիայի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Աբդլուլա աս Սենուսին, որից ստացված տեղեկությունները հնարավոր է օգտագործվի Քադաֆիի որդու դեմ։
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Սեյֆ ալ Իսլամի դատավարությունը կկայանա սեպտեմբերին։
Լիբիայի նախկին ղեկավարի որդուն մեղադրում են, որ նա հրաման է տվել կրակել ցուցարարների վրա։ Եթե մեղադրանքն ապացուցվի, ապա Սեյֆ ալ Իսլամին մահապատժի կենթարկեն՝ կախաղան հանելով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է NEWS.am-ը, Քադաֆիի որդուն ձերբակալել էին Նիգերի եւ Լիբիայի սահմանը հատելիս՝ 2011թ. նոյեմբերին։




























