Ռուսական Glamour ամսագիրը Քսենիա Սոբչակին եւ ընդդիմադիր Իլյա Յաշինին առաջադրել է «Տարվա լավագույն զույգ» անվանակարգում։

«Էս ի՞նչ էր։ Էս երբվանից է գլամուր ամսագիրը ինձ ու Յաշինին «տարվա զույգ» առաջադրել»,-գրել է Սոբչակը Twitter-ում։

Ի պատասխան գրառման ամսագրի աշխատակիցը գրել է. «Մենք էլ ձեզ ենք ձեր ոճով թրոլինգի ենթարկում»,- տեղեկացնում է Утро.Ру»-ն։

Նշենք, որ Սոբչակն ու Յաշինը միայնակ չեն անվանկարգում։ Առաջարկվում է նաեւ քվեարկել Ռոսնանոյի ղեկավար Անատոլի Չուբայսի եւ նրա տիկնոջ՝ լրագրող Ավդոտյա Սմիռնովայի օգտին։