Հարավային Կորեայի գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքը, թույլ է տալիս եզրակացնել, որ իրականացող երազները հնարավոր երեւույթ են։ «Pravda.ru»-ի փոխանցմամբ՝ փորձով պարզվել է, որ մարդու ենթագիտակցությունը քնած ժամանակ վերլուծում եւ «դասավորում է» օրվա ընթացքում ստացված ինֆորմացիան, եւ համակարգչի նման մոդուլավորում է ապագայի հնարավոր իրավիճակներ՝ հիմնվելով առաջին հերթին փաստերի եւ տրամաբանության վրա։

Փորձին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ, որոնք որոշ ժամանակահատված քնել են ուղեղի աշխատանքը գրանցող հատուկ սարքավորումներով հագեցած անկողնում։ Արթուն ժամանակ փորձի մասնակիցները օրագիր են պահել, որում մանրամասն նշումներ են կատարել օրվա ընթացքում կատարվածի մասին։

Հարավկորեացի գիտնականները եզրակացրել են, որ երազներին, այնուամենայնիվ պետք է լրջորեն վերաբերել, սակայն խոստովանում են, որ երազներից ստացված տեղեկությունը կարող է հսկայական տարբերություն ունենալ իրական կյանքից։