Եթե Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներման արժանացումը ուղղված են հայկական կողմին ռազմական գործողությունների հրահրելուն, դա ապարդյուն փորձ է, քանի որ հայկական կողմը երբեք ռազմական գործողությունների նախաձեռնող չի եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով, Սաֆարովի ներումը ռազմաքաղաքական իրավիճակի սրման չի հանգեցնի, սակայն տվյալ քայլը կողմերին զրկում է ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում  որեւէ պայմանավորվածության հասնելու հնարավորությունից: