Չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչը վթարի է ենթարկվել Չիտայի մերձակայքում: Այդ մասին հայտարարել է մարզային իրավապահ մարմնի աղբյուրը:
Նրա խոսքով, ինքնաթիռն ընկել է Դոմնա գյուղի մերձակայքում` Չիտայից 30 կմ հեռավորության վրա, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Առայժմ չի հաղորդվում, թե ինչ է եղել ինքնաթիռի անձնակազմի հետ:
ՄիԳ-29-ը բազմանպատակային կործանիչ է, այժմ ՌԴ ՌՕՈՒ-ում կա 270, իսկ ՌԾՈՒ-ում` 40 ինքնաթիռ:




























