Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ քննադատական ոչ մի խոսք չկա Ադրբեջանի հասցեին մարդասպանին ներում շնորհելու հետ կապված, ինչն այդ երկրի կողմից յուրօրինակ աջակցություն է իր փոքր եղբորը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, որտեղ ԱԳՆ-ն հրաժարվում է ադրբեջանա-հունգարական գործարքին մասնակցությունից:
Մելքոնյանի խոսքով` Եվրոպայում թուրք-ադրբեջանական գործակցությանը երկու բնույթ ունի` բաց եւ թաքուն: Այս դեպքում խոսքը թաքուն մասնակցության մասին է:
«Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ոչ մի քննադատական խոսք չկա Ադրբեջանի հասցեին: Այսինքն, ԱԳՆ-ն արձանագրում է սպանության փաստը, բայց ոչ մի կերպ չի մեկնաբանում մարդասպանի գավաբանումը, ինչը յուրօրինակ աջակցություն է փոքր եղբորը»,-նշեց թուրքագետը:
Միաժամանակ, ըստ նրա, թուրքական ԶԼՄ-ների որոշ հրապարակումներ իշխանությունների կարծիքից տարբերվող տեսակետ են հրապարակում: Տվյալ պահին պետք չէ մոռանալ, որ Թուրքիայում կան առաջադեմ մարդիկ: Բացի այդ, պետք չէ մոռանալ նաեւ, որ Թուրքիան մի երկիր է, որը փորձում է ԵՄ մտնել, հետեւաբար պետք է ցույց տա, որ երկրում բազմակարծություն կա:




























