Ադրբեջանը պատասխանել է Հունգարիայի արտգործնախարարության բողոքի նոտային, որը պաշտոնական Բաքուն ստացել էր արտահանձնված մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու պատճառով։ Այս մասին սեպտեմբերի 6-ին կայացած ասուլիսում տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը, տեղեկացնում է 1news.az-ը։ «Արտահանձնումը տեղի է ունեցել ազատազրկվածների մասին 1983թ. ստրասբուրգյան կոնվենցիայի համաձայն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ պատասխանում։

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ համաձայն այդ բանաձեւի 12-րդ կետի, կողմերից յուրաքանչյուրը կարող է փոխել պատժաչափը եւ ներում շնորհել։

Նա նշել է նաեւ, որ Սաֆարովին ներում շնորհելը համապատասխանում է ադրբեջանցիների սահմանադրության 109 հոդված 22-րդ կետին, եւ Ադրբեջանում նախագահը ներում շնորհելու անբեկանելի իրավասություն ունի։