«Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 24-ից վերականգնում է պարբերական չվերթները դեպի Թբիլիսի:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, Երեւան-Թբիլիսի-Երեւան U8 021/022 չվերթը կատարվելու է շաբաթական երկու անգամ` երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, ՅԱԿ-42 ինքնաթիռներով, 27 VIP ուղեւորային նստատեղերով:

Նշենք, որ Երեւան-Թբիլիսի չվերթները չեն կատարվում 2012թ. հունվարի 13-ից: