Հունգարիան չի համաձայնվել Եվրամիության եւ Արժ-ույթի միջազգային հիմնադրամի կողմից 15 մլրդ եվրո վարկի տրամադրման պայմաններին, հաղորդում է «Ֆրանսպրեսը»` վկայակոչելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին:

«Նման գնով եւ նման պայմաններով` ոչ…»,- գրել է Օրբանը Facebook սոցիալական ցանցի իր էջում: Նա նկատի է ունեցել հարկերի նվազեցման եւ տնային տնտեսություններին հատկացվող սուբսիդիաների, տրանսպորտային սուբսիդիաների կրճատման եւ բանկերի հատուկ հարկի չեղյալ հայտարարման պահանջները:

Օրբանի հայտարարությունից հետո Հունգարիայի ազգային արժույթը` ֆորինտը նվազել է մինչեւ 285,11 ֆորինտ մեկ եվրոյի դիմաց: