Լիտվայի մայրաքաղաքում սեպտեմբերի 6-ին Հունգարիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է կայացել` ընդդեմ Ռամիլ Սաֆարովի արտահանձման եւ Ադրբեջանում ներման (ֆոտո):

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Վիլնյուսից, դեսպանատան առջեւ հավաքվել են Վիլնյուսի, Կաունասի, Կլայպեդայի հայ համայնքների ներկայացուցիչները: Ակցիայի մասնակիցները հայկական դրոշներ եւ պահել եւ պաստառներ` անգլերենով եւ լիտվերենով. «Ինչպիսին ազգն է, այնպիսին էլ հերոսներն են», «Բարի գալուստ Ադրբեջան, կացնով մարդասպանը սպասում է ձեզ», «Արդարությունը վաճառքի է հանվել», «Ամոթ Հունգարիա», «Վիկտոր Օրբանը վաճառեց հունգարական արդարադատությունը» եւ այլ գրառումներով:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է տեղական ԶԼՄ-ների կողմից, այդ թվում` ազգային հեռուստատեսությամբ: Ակցիայից հետո ցուցարարները շարժվել են Ադրբեջանի դեսպանատան մոտ, որտեղ եւս ակցիա են արել: Դեսպանատան մոտ նաեւ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ են հավաքվել: Ինչպես նշեց հայերի ակցիայի կազմակերպիչներից Մարատ Սարգսյանը, ակցիայի նպատակը լիտվացիներին տեղի ունեցածի մասին պատմելն էր: