ԱՄՆ կոնգրեսական Դավիդ Սիսիսլինը հայտարարություն է տարածել, որում կոշտ քննադատության է ենթարկում Ադրբեջանի որոշումը` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին:
«Ռոդ Այլենդի հայ համայնքի ներկայացուցիչների նման, ես ինքս էլ ապշած եմ` իմանալով նախագահ Իլհամ Ալիեւի կողմից մարդասպանին ներում շնորհելու, պարգեւատրելու եւ մեծարելու մասին: Սաֆարովը դատապարտվել էր դաժան եւ կանխամտածված սպանության համար եւ երբեք չի զղջացել: Այսօր, երբ Սաֆարովը ազատության մեջ է, նրա զոհը` Գուրգեն Մարգարյանը ու նրա հարազատներն ու ընկերները չեն հասել արդարադատության», -նշվում է ամրիկացի կոնգրեսականի հայտարարության մեջ:




























