Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովը իր տարակուսանքն է հայտնել Ռամիլ Սաֆարովի արտանաձնման եւ ներման որոշման կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնել են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

«ՌԱԵՀ-ի դիրքորոշումը միշտ կայացել է նրանում, ըստ որի այն  հանցագործությունները, որոնք տեղի են ունենում ատելության հողի վրա, պետք է անհապաղ պատժի արժանանան: Այդ պատճառով մենք  անհանգստացած ենք այն հանգամանքով, որ նման դեպքերը, ինչպիսի Սաֆարովինն է, անպատժելիության զգացում առաջացնելու վտանգ են պարունակում այն անձանց մոտ, ովքեր մեղավոր են ամենալուրջ ռասիստական հանցագործություններում : Դա կարող է արմատապես խանգարել ռասիզմի դեմ պայաքարին, որոնք, ցավոք, շարունակում են տանջել եվրոպական բազմաթիվ երկրների: Ռամիլ Սաֆարովի դեպքի առնչությամբ մեզ մտահոգում է նաեւ այն ազդեցությունը, որը կարող է Ադրբեջանում անդրադառնալ հայ համայնքի շուրջ ստեղծվող  ընդհանուր կարծիքի վրա: ՌԱԵՀ – ը բազմիցս գրանցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում այն խիստ մեկնաբանությունները եւ Ադրբեջանի իրավասությամբ տեղի ունեցող այն   խտրականությունները, որոնց առընչվում են հայերը իրենց առօրյա կյանքի ընթացքում: Հանձնաժողովը կարծում է, որ այսօր, առավել քան երբեք, Ադրբեջանի կողմից անհրաժեշտ են նշանակալից ջանքեր` այդ մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանցի զինծառայոց Ռամիլ Սաֆարովը, ով 2004 թ-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում տեղի ունեցող անգլերեն լեզվի դասընթացի ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին եւ  ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայի դատարանի կողմից,  2012 թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայից արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ նրան ներում են շնորհել եւ բարձրացրել են զինվորական կոչումը: