Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան հրապարակել է «Օսկար» պատվավոր մրցանակակիրներին: Դրանք հանձնվում են ստեղծագործական կյանքում ձեռքբերումների, կինեմատոգրաֆիայում հատուկ ներդրման կամ ակադեմիայի բարօրության համար ծառայության համար:
Այդ չափորոշիչներին այս անգամ համապատասխանում էին աճպարար Խալ Նիդհամը, վավերագրագետ Դոն Ալան Պենեբեքերը, ռեժիսոր եւ պրոդյուսեր Ջորջ Սթիվենսոն կրտսերը:
Ինչպես հայտնում է ՆՏՎ-ն, Նիդհամը բազմաթիվ վտանգավոր հնարքներ է արել: Նա նկարահանվել է ավելի քան 300 դրվագներում:
Վավերագրագետ Պենեբեքերը Օսկարի էր առաջադրվել 1993 թվականին «Ռազմասենյակ» աշխատանքի համար: Ջորջ Սթիվենսոն կրտսերը նշվել է կինոմատեգրաֆիայում հատուկ ներդրման եւ հաջող պրոդյուսերական աշխատանքի համար ավելի քան 30 տարվա ընթացքում:
Մրցանակների հանձնումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին` Լոս Անջելեսում: Հանդիսավոր ընթրիքը տեղի կունենա գլխավոր Օսկարների հանձնման շրջանակներից դուրս: 2013 թվականի փետրվարին հիմնական արարողությանը հյուրերը եւ հեռուստադիտողները կտեսնեն տեսագրություններ ներկայիս հանդիսավոր մրցանակների վերաբերյալ, գրում է argumenti.ru-ն:





























