MTV երաժշտական ալիքը սեպտեմբերի 6-ին Լոս Անջելեսում հայտարարել է «Տարվա տեսահոլովակ» անվանակարգի հաղթողներին: Հաղթող է դարձել Քեթի Փերին` «Wide Awake»-ի համար:
Առաջադրված են եղել նաեւ Ռիհաննայի երկու տեսահոլովակները`«We Found Love», որը կատարում է Քելվին Հարիսի հետ, եւ «Take Care» -ը` Դրեյքի հետ, Գոթին եւ Քիմբրան` «Somebody That I Used To Know»-ով եւ M.I.A.-ն` «Bad Girls»-ով:
«Լավագույն կանացի տեսահոլովակ» անվանակարգում հաղթել է Նիկի Մինաժը: Տղամարդկանց մեջ ֆավորիտն է եղել Քրիս Բրաունը: Այս անվանակարգում առաջադրված են եղել Ջասթին Բիբերը, Աշերը, Ֆրենք Օուշենը եւ Դրեյքը:
«Համացանցում ամենահայտնի հոլովակ» նոր անվանակարգում հաղթել է One Direction խումբը` «What Makes You Beautiful» երգով: Նա առաջատարն է եղել նաեւ MTV-ի փոփ երաժշտության անվանակարգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
MTV Video Music Awards-ը ստեղծվել է 1984 թվականին, այն հանձնվոմ է լավագույն երգիչների եւ հեղինակների տեսահոլովակներին: Հաղթողներին հանձնվում է տիեզերագնացի արձանիկ` «մ» տառով դրոշով:





























