ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում ընթացող տնտեսական համաժողովում Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու եւ ազատ արձակելու վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Համաժողովի 2 հազար 500 մասնակիցներին հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնով սպանած ադրբեջանցի մոլագարին իր երկրին հանձնելու եւ նրան ազատ արձակելու իրավիճակը ներկայացնելուց հետո, ՀՀ Աժ պատգամավորները բոլորին կոչ են արել իրենց վերաբերմունքն արտահայտել այդ առնչությամբ»,- գրում է «Հայկական ժամանակը»:





























