ԱՄՆ-ի Գաղտնի  ծառայությունը ձերբակալել են այն մարդուն, ով սպառնում էր սպանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային` Դեմոկրտական կուսակցության` Հյուսիսային Կարոլինայում կայանալիք  համաժողովի ժամանակ: Սպառնալիքը տեղադրված է եղել Twitter-ում:

«Գաղտնի ծառայությունը (ԱՄՆ) չի կարող ոչինչ անել, երբ ես հրացանը ուղղեմ Բարաքի ճակատին»,-գրել է 21-ամյա Դոնթե Ջամար Սիմսը: Հաղորդագրությունը հայտնվել է համաժողովի նախօրեին եւ Բարաք Օբամայի այցից երկու օր առաջ, փոխանցում «Իզվեստիան` վկայակոչելով CNN –ին:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», հարցաքննության ժամանակ Սիմսը խոստովանել է, որ իր հաղորդագրությունը տեղադրել է մարիխուանայի ազդեցության տակ: Նա չի թաքցրել, որ ատում է նախագահին, սակայն վախենալով դատարանից, ներողություն է հայտնել իր գրության համար: Եթե Սիմսը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ՀԴԲ-ի էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակների հեղինակ, Սիեթլի բնակիչ Անտոն Կալուորին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հասցեին սպառնալիքներ հղելու գործի հետաքննության շրջանակներում  օգոստոսի 21-ին ձերբակալվել է Սպիտակ տան  Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից իր բնակարանում:

Նամակների ճշգրիտ բովանդակությունը չի բացահայտվում, սակայն, որոշ տվյալներով, ամերիկացին սպառնացել է սպանել Սպիտակ տան ղեկավարին: