Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը չի ցանկանում զինադադար հաստատել ապստամբների հետ: «Կոլումբիայի զինված հեղափոխական ուժերի» (FARC) ներկայացուցիչները նպատակ ունեին նման առաջարկով հանդես գալ երկրի իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ, որոնք տեղի կունենան 2012 թ-ին հոկտեմբերին Օսլոյում:

«Ոչ մի հրադադար չի լինի: Մենք ոչ մի հարցում զիջման չենք գնա, քանի դեռ վերջնական համաձայնության չենք եկել»,-հայտնել է Սանտոսը: Բացի այդ, կոլումբիացի առաջնորդը ընդգծել է, որ ոստիկանները եւ զինվորականները առավել դաժանորեն կվարվեն ապստամբների հետ, փոխանցում է «Լենտա.ru»-ն:

Ինչպես հայտնել է Սանտոսը, բանակը կշարունակի պայքարը ապստամբների դեմ, այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել, որը վերջ կդնի արդեն 50 տարի շարունակվող հակամարտությանը, հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ ապստամբ ուժերի հրամանատար Մաուրիսիո Խարամիլիոն հայտնել էր, որ պատրաստ է FARC-ի հետ բանակցությունների ընթացքում վայր դնել զենքը եւ դադարեցնել զինված դիմադրությունը: