Ուզբեկ սահմանապահները գնդակահարել են Ղրղըզստանի քաղաքացուն, ով փորձել է անօրինակ ճանապարհով անցնել սահմանը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ի առավոտյան:
Ինչպես հաղորդում է АКИpress-ը, սահմանախախտը մուտք է գործել Ուզբեկստանի տարածք եւ անցել է մոտ 150 մետր: Արդեն Ուզբեկստանի տարածքում նա ուշադրություն չի դարձրել սահմանապահների զգուշացումներին եւ օդ արձակած նախազգուշական կրակոցին, ինչից հետ ուզբեկ ասհմանապահներ կրակ են բացել սահմանախախտի ուղղությամբ:
Զոհվածի մասին, ինչպես հայտնում է «24.kg»-ն, հայտնի է, որ բնակվում է Ղրղըզստանի Օշյան շրջանում եւ սեպտեմբբերի 5-ին տնից դուրս է եկել եւ անհետացել: Թե ինչ նպատակով է տղամարդը ցանկացել հատել սահմանը, հայտնի չէ:




























